Space Apps Yerevan was held on October 19th, 20th & 21st. Thank you to the 54 people who joined the International Space Apps Challenge at this location. The local results, including the work of 9 teams, can be found below!
Thanks Yerevan!
Local People's Choice Winner
The people have spoken! This is the project that captured our hearts.
Global Nominees
We wish our global nominees the best of luck!
SpaceApps 2018-ի պրեզենտացիաներ - ՄԱՍ 2-րդSpace Apps Challenge #Armenia 2018 - part 2 #SpaceApps #SpaceAppsArm #NASA #LIVE
Posted by SpaceApps Armenia on Sunday, October 21, 2018
Հայաստանը արդեն երրորդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին: Մրցույթն անցկացվելու է 2018 թվականի հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)-ի գլխամասային գրասենյակում: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):
Մրցույթի տեւողությունը 24 ժամ է` հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ից մինչեւ հոկտեմբերի 21-ը՝ 12:00, որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը իրենց երկրներում կմշակեն եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:
Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
Մասնակցության նպատակները.
➢ Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:
➢ Մարտահրավերների լուծումներ առաջարկել՝ օգտագործելով NASA-ից եւ այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
➢ Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական եւ միջազգային ժյուրիին մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
➢ Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռք բերելու համար:
➢ Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի այլ մասնակիցների համար:
Մրցույթի հայաստանյան փուլի հաղթողի համար FAST հիմնադրամը նախատեսել է մրցանակ։
Լավագույն 2 նախագծերը կուղարկվեն մրցույթի հաջորդ փուլ՝ մրցելու այլ երկրների հաղթողների հետ։
Մրցույթի հովանավորներն են՝
Մասնակիցների սննդի ապահովման հովանավորներն են՝
Ֆոտո և վիդեո նկարահանման հովանավորն է՝
Schedule (All times Asia/Yerevan)
Saturday, October 20th
Ժամանում FAST-ի գլխամասային գրասենյակ
Գրանցում
Բացման խոսք՝
Արման Աթոյան, X-TECH
Արմեն Օրուջյան - FAST Foundation
Ռազմիկ Արամյան - PPTԸնդմիջում` DARM Catering-ի կողմից
Մասնակիցների կողմից առաջարկվող լուծումների հակիրճ ներկայացում
Ընթրիք՝ Tumanyan Shaurma-ի կողմից
Sunday, October 21st
Առավոտյան բրիֆինգ՝
Նախագծերի գրանցում spaceappschallenge.org կայքումHackathon-ի ավարտ։
Մրցույթի ժյուրիի ներկայացում, թիմերի պրեզենտացիաների մեկնարկ
Մրցույթի հաղթողների հայտարարում, մասնակցության հավաստագրերի տրամադրում